Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել Է ահաբեկչությունն Ստամբուլի օդանավակայանում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել Է ահաբեկչությունն Ստամբուլի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել Է ահաբեկչական գործողությունն Ստամբուլի միջազգային օդանավակայանում՝ ցավակցություն հայտնելով հարձակման զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ Թուրքիայի ժողովրդին եւ իշխանություններին: Տարածված գրավոր հայտարարության մեջ նա երկրներին կոչ Է արել ավելի ակտիվորեն պայքարել ահաբեկչության դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր քարտուղարը հուսով Է, որ այդ հանցագործության մեղավորները կբացահայտվեն եւ կենթարկվեն արդարադատության: Նա հաստատակամորեն իր պաշտպանությունն Է հայտնում  Թուրքիային այդ սպառնալիքի դեմ պայքարում եւ ընդգծում Է ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարի ուղղությամբ տարածաշրջանային եւ միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված Է Պան Գի Մունի դիվանատան տարածած հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am