Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հազարից ավելի բրիտանացիներ են Լոնդոնում մասնակցել ԵՄ-ից դուրս գալու դեմ ցույցին

Հազարից ավելի բրիտանացիներ են Լոնդոնում մասնակցել ԵՄ-ից դուրս գալու դեմ ցույցին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրաինտեգրացման ավելի քան հազար բրիտանացի կողմնակիցներ հունիսի 28-ին հավաքվել են Լոնդոնի հենց կենտրոնում՝ Տրաֆալգարյան հրապարակում՝  բողոք հայտնելու վերջերս կայացած հանրաքվեի արդյունքներով ԵՄ-ից թագավորության դուրս գալու դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս ակցիան դարձել Է եւս մեկն ամբողջ երկրում Brexit-ի հակառակորդների ցույցերի երկար շարանում, որոնք դժգոհ են հանրահարցման արդյունքներից:   

Ցույցի մասնակիցներին չեն խանգարել նույնիկ տեղատարափ անձրեւն ու պոռթկուն քամին, որոնք օրվա երկրորդ կեսին մոլեգնել են Լոնդոնում: Ցուցարարները տանում Էին եվրոպական դրոշներ եւ ցուցապաստառներ՝ եվրաինտեգրացման կարգախոսներով, ինչպես նաեւ վանկարկում Էին կոչեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am