Չինաստանում թոշակառու կինը հինգ տարում ճենապակուց պալատ Է կառուցել
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ցզյանսիի նահանգում 86 տարեկան կինը ճենապակուց տուն Է կառուցել՝ նախագծում ներդնելով 6 մլն յուան կամ շուրջ 900 հազար դոլար: Ճենապակե 60 հազար տարրերից բաղկացած «երազանքների պալատը» կառուցելու համար թոշակառուին հարկադրված Է եղել վաճառել ոսկե եւ արծաթե զարդերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:
Սինպին գյուղի բնակչուհին, բնակավայր, որը գտնվում Է Ցզինդեչժեն քաղաքից՝ Չինաստանի այսպես կոչված «ճենապակե մայրաքաղաքից», ոչ հեռու, երկար տարիներ պալատ ստեղծելու պլաններ Էր կազմում: Կինն ինքնուրույն Է կատարել օբյեկտի շինարարական գծագրերը եւ նախագծի ֆինանսավորման համար վաճառել Է իր զարդերից մի քանիսը:
Պալատի կառուցման համար նա միագումար ծախսել Է մոտավորապես 900 հազար դոլար: Կառուցումը շարունակվել Է հինգ տարի:
Կլորավուն շենքը բաղկացած Է երեք մակարդակներից, յուրաքանչյուրի մակերեսը կազմում Է մոտավորապես 37 քառակուսի մետր: Օբյեկտն արդեն դարձել Է տեղի տեսարժան վայրերից մեկը, որը գրավում Է բազմաթիվ զբոսաշրջիկների:
Թոշակառու կինը պլանավորում Է եւս մի քանի ճենապակե տներ կառուցել երկրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում