Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արթուր Աբրահամը կմենամարտի Լիհաուգի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու հույսով

Արթուր Աբրահամը կմենամարտի Լիհաուգի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու 
հույսով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) հաջորդ մենամարտը հուլիսի 16-ին է` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արթուր Աբրահամի մամուլի գրասենյակից, նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել են մամուլի ասուլիսի ձևաչափով:

Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և հուլիսի 16-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:

Մեր հայրենակիցը նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգների, հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում կազմել նրա մարտավարության մասին: Թիմ-Ռոբին Լիհաուգի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար:

Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TV-ի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը 22:50 հատվածում) եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 00:50-ի հատվածում):

Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am