Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իսպանական ընկերությունը չարիք է Հյուսիս-հարավ ճանապարհի համար. ՀՀ վարչապետ

Իսպանական ընկերությունը չարիք է Հյուսիս-հարավ ճանապարհի համար. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց՝ ինչու է դանդաղում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու  Աշտարակ-Թալին ճանապարհի կառուցման աշխատանքները: Վարչապետն ընդգծեց, որ աշխատողների և տեխնիկների շրջանում խոսակցություններ են տարածվել, թե շինարարությունը խիստ ձգձգվում է:

«Կապալառուն շատ հստակ գրաֆիկ ունի: Այդ կապակցությամբ ահազանգեր դեռևս չեն եղել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Առաքելյանը: Արձագանքելով՝ ՀՀ վարչապետն ասաց. «Իսկ արդյոք իմ խոսքը ձեզ համար ահազանգ չէ: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ աշխատանքն ուշանում է: Այդ իսպանական ընկերությունը շինարարության համար իսկական չարիքի է վերածվել: Ճանապարհի Արարատի հատվածում որակը դեռևս այն չէ, իսկ այժմ նաև ժամանակի մեջ չեն տեղավորվում: Հասկացեք ինչն է պատճառը», - ասաց Հովիկ Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am