Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵՏՀ-ում քննարկել են միությունում ալկոհոլային խմիչքների ոլորտի կարգավորման հարցում առկա տարաձայնությունները

ԵՏՀ-ում քննարկել են միությունում ալկոհոլային խմիչքների ոլորտի կարգավորման հարցում 
առկա տարաձայնությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵԱՏՄ անդամ-պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության» տեխնիկական կանոնակարգի նախագծի շուրջ տարաձայնությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, քննարկմանը ներկա են եղել անդամ-երկրների լիազոր մարմինների, գիտական ինստիտուտների, ինչպես նաև բիզնես հանրության ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են հինգ հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Խոսքը վերաբերում է թույլ ալկոհոլային խմիչքների սպառողական փաթեթավորման հանդեպ մի շարք պահանջների հաստատմանը, գարեջրի արտադրությունում շաքար պարունակող բաղադրիչների կիրառման սահմանափակմանը: 

Մյուսը` թույլ ալկոհոլային խմիչքներում այնպիսի բաղադրիչների, ինչպիսին են կոֆեինը, տաուրինը, օգտագործման արգելքի հաստատմանը, ինչպես նաև լիկյորի,  մրգային գինու և այլ խմիչքներում ռեկտիֆիկացված էթիլային սպիրտի օգտագործման արգելքին: Կողմերը համաձայնության դեռևս չեն եկել ալկոհոլային արտադրանքի համապատասխանության հաստատման ձևի վերաբերյալ: Քննարկման մասնակիցները որոշել են վերջնականացնել ԵԱՏՄ «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության» տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու այն ուղարկել Հանձնաժողովի Կոլեգիայի նիստի քննարկմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am