Կարեն Միրզոյանը և Անջեյ Կասպշիկն անդրադարձել են ԵԱՀԿ դիտորդների ավելացման հարցին
19:57, 14 Հուլիս 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերիշ փման գծի դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին։
Երկուստեք կարևորվել է շփման գծում իրավիճակի կայունությանպահպանումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում