Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵՄ-ն մտադիր է Թեհրանում ներկայացուցչություն բացել

ԵՄ-ն մտադիր է Թեհրանում ներկայացուցչություն բացել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին և անվտանգության հարցերով Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԵՄ-ն Թեհրանում ներկայացուցչություն է բացելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Իրան-վեցնյակ համընդգրկուն համատեղ գործողությունների ծրագրի ստորագրման առիթով Մոգերինիի արած հայտարարության մեջ:

ԵՄ-ն հիշեցնում է, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ, մասնավորապես առևտրի, էներգետիկայի, մարդու իրավունքների, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, միգրացիայի, շրջակա միջավայրի պահպանության, անդրազդային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:

«Եվրոպական միությունն աջակցում է համագործակցության քայլ առ քայլ զարգացման ռազմավարությանը, որն իր ընդգրկմամբ ընդհանրական է: Այս մոտեցման համատեքստում ԵՄ-ն պատրաստվում է պատվիրակություն բացել Թեհրանում»,- նշված է Մոգերինիի հայտարարության մեջ:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունը ձեռք էր բերվել մեկ տարի առաջ Իրանի և վեցնյակի (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am