ՀՀ Նախագահը դատավորներ է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել են Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 5 դատավորներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հուլիսի 4-ի ԱԽ-13-Ե-16, ԱԽ-13-Ե-17, ԱԽ-13-Ե-18, ԱԽ-13-Ե-19 և ԱԽ-13-Ե-20 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
1. Աննա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2. Գրիգորի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
3. Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
4. Սիմա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
5. Արման ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում