Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ Նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահը դատավորներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել են Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 5 դատավորներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հուլիսի 4-ի ԱԽ-13-Ե-16, ԱԽ-13-Ե-17, ԱԽ-13-Ե-18, ԱԽ-13-Ե-19 և ԱԽ-13-Ե-20 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Աննա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2. Գրիգորի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

4. Սիմա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

5. Արման ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am