Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ
11:18, 17 Հուլիս 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 270 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում