Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի միջադեպում տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի միջադեպում տուժածներին տրամադրվում է 
անհրաժեշտ բուժօգնություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկություններ է փոխանցել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների առողջական վիճակի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Անահաիտ Հայթայանն իր գրառման մեջ գրել է. «Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից ստացիոնար բուժում ստացող 4 քաղաքացիներից կայուն ծանր է գնահատվում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների վիճակը։ Մյուս երկու հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։ Բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն, ցուցաբերվում է պատշաճ հոգատարություն և ուշադրություն։ Ինչ վերաբերում է տեսակցությունների թույլտվության խնդրին, ապա երբ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ներհիվանդանոցային կարգով սահմանված հատուկ ռեժիմի համաձայն, դրանք սահմանափակվում են։ Դա բխում է միայն հիվանդի շահերից՝ բուժական խնդիրներից, տարբեր վարակներից զերծ մնալու նպատակով»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am