Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը վեց ամսով երկարաձգվել Է

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը վեց ամսով երկարաձգվել Է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) քվեարկել Է երկրում արտակարգ դրության ռեժիմը կես տարով երկարաձգելու օգտին, երկրի մայրաքաղաքից հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները:

Առիթ Է ծառայել հուլիսի 14-ին Նիսում իրականացված ահաբեկչական գործողությունը, երբ ազգությամբ թունիսցի Մոհամեդ Բուլելը, վարելով բեռնատարը, մխրճվել Է քաղաքի առափնյակում զբոսնող մարդկանց մեջ: Ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 84 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

Ավելի վաղ նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Էր արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարաձգելու պլանների մասին, նույնպիսի առաջարկություն Էր մտցվել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի կողմից առաջադրված օրինագծում: Պատգամավորները որոշում են կայացրել կրկնապատկել ժամկետը:

Արտակարգ դրության նախորդ ժամկետը, որը սահմանվել Էր անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, լրանում հուլիսի 26-ին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am