Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանը Թուրքիային ռազմաբազաներ է հատկացրել, սակայն ՊՆ-ն չի ցանկանում սա բացահայտ հայտարարել

Ադրբեջանը Թուրքիային ռազմաբազաներ է հատկացրել, սակայն ՊՆ-ն չի ցանկանում սա 
բացահայտ հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 20-ին հրամանագիր է ստորագրել «Գըզըլ Շյարգ» ռազմական ավանում շենքերի եւ շինությունների եւ Զեյնալաբդին Թաղիեւ ավանում ռազմական օդանավակայանի տերմինալներից մեկը Թուրքիայի զինված ուժերի անձակազմի օգտագործմանը փոխանցելու գծով 2016 թվականի հունիսի 3-ին Բաքվում ստորագրված արձանագրությունը հաստատելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, հրամանագրով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է արձանագրությունով նախատեսված հոդվածների իրականացումն ապահովելու, արտգործնախարարությանը` արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական գործառույթները կատարվելու մասին ծանուցել Թուրքիայի կառավարությանը:

Ադրբեջանական իշխանամետ «Թրենդ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանում արտասահմանյան ռազմաբազա ստեղծվելու մասին տեղեկատվությունը:

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից նախօրեին հաստատված արձանագրության համաձայն` «Գըզըլ Շյարգ» զինվորական ավանի տարածքում գտնվող շենքը, որն օգտագործվում էր դեռեւս 90-ական թվականներից, «վարձակալության է տրվելԱդրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդի աշխատակազմին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am