Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գյուլը կհանդիպի Էրդողանի և Յըլդըրըմի հետ

Գյուլը կհանդիպի Էրդողանի և Յըլդըրըմի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հուլիսի 21-ին Անկարայում մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:

Նախ նա կհանդիպի վարչապետ Բինալի Յըլդըրըմի, այնուհետև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ: Ավելի ուշ ակնկալվում են հանդիպումներ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և վերջապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թեպետ դեռևս չի հստակեցվել հանդիպումների օրակարգը, այդուհանդերձ ակնկալվում է, որ կողմերը խոսելու են ռազմական ձախողված հեղաշրջումից հետո երկրում առկա իրավիճակի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am