Բրյուսելը նշում Է ազգային տոնը, քաղաքում ուժեղացված են անվտանգության միջոցները
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելն անվտանգության ուժեղացված միջոցների պայմաններում Է դիմավորում Բելգիայի ազգային տոնը՝ Թագավորի երդմնատվության օրը, որը նշվում Է հուլիսի 21-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Վերջերս Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով եւ Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայորի պահանջով մայրաքաղաքում ուժեղացվել Է ոստիկանական կազմը: «Ֆրանսիական սցենարից» խուսափելու համար Բրյուսելի կենտրոնը, որտեղ տեղի են ունենում ժողովրդական զբոսահանդեսներ, լիովին փակ Է ավտոմոբիլային երթեւեկության համար, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Ոստիկանությունն արգելափակել Է նաեւ եվրոպական թաղամաս տանող մատույցները, որտեղ գտնվում են Եվրամիության ինստիտուտները՝ Եվրահանձնաժողվը, ԵՄ խորհուրդը եւ Եվրախորհրդարանը:
Ըստ ավանդույթի՝ տոնական ծրագրի գագաթնակետը կդառնա զորահանդեսը, որը կընդունի բելգիացիների Ֆիլիպ թագավորը: Թագավորական պալատի առջեւի հրապարակով, RTBF հեռուստառադիոընկերության տվյալների համաձայն, կանցնեն շուրջ 1400 բելգիացի զինվորականներ, իսկ միջոցառման ժամանակ անվտանգությունը կապահովեն եւս 400 զինծառայողներ:
Տոնը կպսակի գունագեղ հրավառությունը:
Բելգիայում ազգային տոնն ամեն տարի նշվում Է հուլիսի 21-ին: 1831 թվականին այս օրը փոքր-ինչ ավելի վաղ ընտրված թագավոր Լեոպոլդ Առաջինը հանդիսավորությամբ Բրյուսել Է մտել՝ սպիտակ ձին հեծած եւ երդում տվել Սահմանադրությանն ու բելգիացի ժողովրդին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում