Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հունաստան փախած թուրք զինվորները դատապարտվել են երկու ամիս ազատազրկման

Հունաստան փախած թուրք զինվորները դատապարտվել են երկու ամիս 
ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ապօրինի ճանապարհով ուղղաթիռով Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաք փախած 8 թուրք զինվորների նկատմամբ դատավարությունն ավարտվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ապօրինի ճանապարհով երկիր մուտք գործելու մեղադրանքով դատարանը թուրք զինվորներին դատապարտել է երկու ամիս ազատազրկման:

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Վերջին տեղեկություններով` սպանվել է 290 մարդ, որից 100-ը` խռովարարներ, մոտ 1440 մարդ վիրավորվել է:

Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am