Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայում հայ դպրոցականները նվաճել են 15 մեդալ

Թուրքիայում հայ դպրոցականները նվաճել են 15 մեդալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Տրապիզոն քաղաքում հուլիսի 11-18-ը կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադան, որը հանդիսանում է դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Գիմնազիադային մասնակցել է 30 երկրի 2500 դպրոցական: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որը կազմված էր 38 մասնակցից, հանդես է եկել 9-ը մարզաձևերում` ատլետիկա, մարմնամարզություն, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, նետաձգություն, շախմատ և սուսերամարտ:

Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականների թիմը ձևավորվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ` դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի կողմից 2015 թվականին անցկացված հանրապետական առաջնություններում լավագույն արդյունք ցուցաբերած մարզիկներից, որոնց համար կազմակերպվել էին լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և մարզումներ` համաշխարհային ստուգատեսին նախապատրաստվելու նպատակով:

Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականները 16-րդ համաշխարհային Գիմնազիադայում արժանացել են  5 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալների` թիմային հաշվարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am