Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Շտայնմայերը գոհ չէ Սիրիայի վերաբերյալ ժնեւյան երկխոսությունից

Շտայնմայերը գոհ չէ Սիրիայի վերաբերյալ ժնեւյան երկխոսությունից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ դեռեւս չի հաջողվել վերադառնալ Ժնեւում սիրիական բանակցություններին: Նա գոհ չէ բանակցությունների արդյունքներից:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է РИА Новости-ն:

Շտայնմայերի խոսքով` չնայած վերջին ամիսներին որոշակի հաջողություններին` իրավիճակը հնարավոր է բնութագրել ամեն կերպ, սակայն ոչ բավարար:

«Հաշտեցման երկարատեւ հսկողության հավանաբար մենք չենք հասնի»,- ասել է արտգործնախարարը:

Հուլիսի 26-27 Ժնեւում կկայանա եռակողմ հանդիպում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Սիրիայի գծով ՄԱԿ-ի միջեւ:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am