ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր զորակցությունն է հայտնել Գերմանիային
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ –ի գլխավոր քարտուղարությունը իր զորակցությունն է հայտնել Գերմանիային` Մյունխենում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Իմ մտքերը այն մարդկանց հետ, ովքեր տուժեցին Մյունխենում տեղի ունեցած այդ անիմաստ հրաձգության հետեւանքով»,- գրել է Յանս Ստոլտենբերգն իր թուիթերյան էջում:
Գերմանիային իր զորակցությունն է հայտնել նաեւ Լեհաստանը, Իտալիան, Ավստրիան, Մեքսիկան, Հունաստանը, ինչպես նաեւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը` նշելով, որ ամբողջ Եվրոպան աջակցում է Մյունխենին:
Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով սպանվել է 9 , հոսպիտալացվել է 16 մարդ: Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ զինված հարձակվողը 18-ամյա իրանցի է եղել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանության տվյալների համաձայն` երիտասարդը գործել է միայնակ և հավանական տարբերակ է այն, որ քաղաքացիների ուղղությամբ կրակ բացելուց հետո ինքնասպան է եղել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում