Հայաստանի հավաքականը չի մասնակցի Բաքվի Շախմատի համաշխարհային օլիմպիադային
15:30, 25 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականը չի մեկնի Բաքու և չի մասնակցի Շախմատի համաշխարհային օլիմպիադային: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է ֆեդերացիայում տեղի ունեցած քննարկման արդյունքում:
Սեպտեմբերի 1-ին Բաքվում տեղի է ունենալու Շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում