Էրդողան-Պուտին հանդիպումն օգոստոսի 9-ին է. թուրքական ԶԼՄ-ներ
13:59, 26 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոսոստի 9-ին կայցելի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անցյալ շաբաթ հայտնել էր, որ Ռուսաստանի տարածքում օգոստոսի առաջին տասնօրյակում Էրդողան-Պուտին հանդիպում տեղի կունենա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում