Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականն ընթանում է երրորդ հորիզոնականում

 Աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականն 
ընթանում է երրորդ հորիզոնականում

 ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սլովակիայում շարունակվում է աշխարհի մինչև 16 տարեկանների  շախմատի օլիմպիադան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժնից, մրցաշարում արդեն իսկ կայացել են նախատեսված  9-ը տուրերից  8-ը, որոնց արդյունքում մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իրանի հավաքականը, որը վաստակել է 15 միավոր: Երկրորդ հորիզոնականում է 13 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը, իսկ Հայաստանն իր ակտիվում գրանցել է 12 միավոր և ընթանում է երրորդ հորիզոնականում:

Վերջին տուրում Հայաստանի մրցակիցն է Սերբիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am