Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանն ու Ուզբեկստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի

 Հայաստանն ու Ուզբեկստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

«Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Հաշվի առնելով, որ Ուզբեկստանը հանդես է եկել նշված ոլորտում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկությամբ, ինչպես նաև ԱՊՀ-ում Ուզբեկստանի կողմից որդեգրած քաղաքականությունը, ՀՀ ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am