Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մանկահասակ երեխաներ չեն հոսպիտալացվել. ՀՀ ԱՆ

 Մանկահասակ երեխաներ չեն հոսպիտալացվել. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29 լույս 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձանցից հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 26-ը, որից 6-ը` ոստիկան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած 50 քաղաքացուց  36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկ քաղաքացու աչքը վիրահատվել է, հեռացվել է վնասված ակնագունդը։

Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 16 անձ, որից 12-ը` ոստիկան, 2-ը` զինյալ խմբից։ Այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 8-ը։ Ինչպես որովայնային հրազենային վնասվածքով ոստիկանը, այնպես էլ 2 զինյալը վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում են։  

2 տուժած բուժումը  շարունակում է  «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ական տուժածներ` «Արմենիա» հանրապետական, «Իզմիրլյան»  բժշկական և Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոններում։

Բացի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողներից մյուսների վիճակը հիմնականում բավարարին մոտ է։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհաժեշտ բժշկական օգնություն։ 

Մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ 

Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից դեպի Խորենացու փողոց շարժվող ցուցարարները անակնկալ կերպով փոխել էին երթի ուղղությունը և շարժվել Սարի թաղի ուղղությամբ: Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կա վնասված տեխնիկա: Խորենացու փողոցում և Սարի թաղում հավաքվածներին մի քանի անգամ հավաքի անօրինական բնույթի մասին տեղեկացնելուց և տարածքը լքելու հորդորից հետո ոստիկանությունը ցրել է հավաքվածներին: Ոստիկանության աշխատակիցները մի քանի շարք պատնեշով առաջացել են հավաքվածների շարքերի մեջ, նաև լուսաձայնային միջոցներ կիրառելով սկսեցին բերման ենթարկել նրանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am