Հասարակական կարգը պետք է վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան. ԵԱՀԿ
00:04, 31 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմելբռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հայտարարությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում