Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Գեղարդ» երգեցիկ խումբը գերել է ավստրիացի և գերմանացի ունկնդրին

«Գեղարդ» երգեցիկ խումբը գերել է ավստրիացի և գերմանացի ունկնդրին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մ. Նավոյան, խմբավար՝ Ա. Պապայան) հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը համերգային շրջագայություն է ունեցել Ավստրիայում և Գերմանիայում: Հուլիսի 27-ին Վիեննայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգը նվիրվել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Համերգին ներկա են եղել բազմաթիվ ավստրիացի հասարակական ու մշակութային գործիչներ, երաժիշտներ, հոգևորականներ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:

Շրջագայության հիմնական նպատակն ու բարձրակետը եղել է հուլիսի 31-ին մասնակցությունը Զալցբուրգի հանրահայտ փառատոնին (Salzburger Festspiele), ուր Գեղարդ երգեցիկ խումբը ներկայացրել է հայ հոգևոր երաժշտություն: Ծրագիրն ընդգրկել է միջնադարյան մոնոդիաներ` մենակատարային և խմբային կատարումներով (մենակատարներ` Լուիզա Երեմյան, Տաթև Թադևոսյան, Ռուզաննա Հարությունյան, Անահիտ Պապայան), ինչպես նաև հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մշակումներ. Մեսրոպ Մաշտոցից մինչև Կոմիտաս և մեր ժամանակակիցներ ԵրվանդԵրկանյան և Դանիել Երաժիշտ:

Հատկանշական է, որ հայաստանյան երաժշտական կոլեկտիվներից սա առաջին մասնակցությունն էր այս համբավավոր փառատոնին: Համերգը տեղի է ունեցել “Kollegienkirche” եկեղեցու լեփ-լեցուն սրահում և արժանացել ներկաների բուռն հոտնկայս ծափողջույններին: Զալցբուրգյան խստապահանջ քննադատները «Գեղարդի» կատարումներին մամուլում արձագանքել են հիացական գնահատականներով: Այնուհետ երգչախումբը համերգներով հանդես է եկել Գերմանիայում. Ռաշտատ քաղաքի Տասներկու առաքյալների եկեղեցում, Շպայերի Մայր տաճարում և Բենցայմի Ս. Գեորգ եկեղեցում, որով եզրափակվել է ուղևորությունը: Վերջինը նվիրված էր Գեղարդավանքի հետ 2002թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո համագործակցություն հաստատած Լորշի վանքի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում ընդգրկվելու 25-ամյակին:

Առանձնահատուկ նշելի է համերգը Շպայերի Մայր Տաճարում (Speyer Dom): Ի սկզբանե համերգը նախատեսված էր գերմանական արքաների՝ եկեղեցում գտնվող դամբարանում: Սակայն աննախադեպ շատ ունկնդիրների մասնակցության պատճառով անվտանգության աշխատակիցների կողմից դամբարանի անհամեմատ փոքր սրահում համերգն արգելվել է և տեղափոխվել եկեղեցու հոյակերտ սրահ: Շպայերի Մայր Տաճարը ռոմանական ոճի ամենամեծ եկեղեցին է ողջ Եվրոպայում և այն ամբողջովին լեցուն էր: «Գեղարդի» համերգն ավարտվել է բուռն, երկարատև, հոտնկայս ծափահարություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am