Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Դարդեն եղբայրները դրամա կնկարահանեն Եվրոպայում ահաբեկչության մասին

Դարդեն եղբայրները դրամա կնկարահանեն Եվրոպայում ահաբեկչության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիացի ռեժիսորներ Ժան Պիեռ եւ Լյուկ Դարդենները պատմել են ժամանակակից Եվրոպայում ահաբեկչության բռնկմանը նվիրված դրամա նկարահանելու պլանների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանց հայտարարությունը օգոստոսի 11-ին փոխանցել է Variety-ն:

«Ներկայում մենք գրում ենք սցենարը: Նկարահանելու ենք Բելգիայում, իսկ հույս ունենք այն ավարտել մինչեւ եկող տարվա աշուն»,- հայտնել է Լյուկ Դարդենը:

Ռեժիսորը նաեւ պատմել է այն նախագծերի մասին, որոնցում ինքն ու իր եղբայրը հանդես են գալիս որպես պրոդյուսերներ: Խոսքը վերաբերում է Ամելի Վանելբդի «Ծիծաղելի հայրիկը» տրագիկոմեդիային (նկարահանումներն ավարտվում են օգոստոսի 13-ին) եւ դերասան Ժերեմի Ռենիեի ու նրա եղբոր՝ Յանիկի «Գիշատիչը» ռեժիսորական աշխատանքին, որի նկարահանումները նույնպես արդեն մեկնարկել են:

Դարդենների առայժմ վերջին «Անհայտ աղջիկը» ֆիլմը մայիսին մասնակցել է Կաննի փառատոնի հիմնական մրցույթին, բայց մնացել է առանց մրցանակների: Ավելի վաղ եղբայրները երկու անգամ շահել են կինոստուգատեսի «Ոսկե արմավենու ճյուղը» «Ռոզետա» եւ «Մանկիկը» ֆիլմերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am