Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 3 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-հուլիսին 3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ ցուցանիշն աճել է 2.5 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 2.4 տոկոսով: Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 7.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում նվազումը 5.5 տոկոս է: 2015թ. հունվար-հուլիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7.6 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1.3 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունը 2016-ի հունվար-հուլիսին նվազել է 0.4 տոկոսով` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 1 տրիլիոն 174 միլիարդ 006.8 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.9 տոկոսով` կազմելով 777 միլիարդ 448.9 միլիոն դրամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.3 տոկոսով (143 հազար 987 դրամ). ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0.6 տոկոսով` կազմելով 159 հազար 957 դրամ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-հուլիսի համեմատ աճել են 2.3 տոկոսով (2 միլիարդ 658.8 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն ավելացել է 16.5 տոկոսով (969 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 4.6 տոկոսով (1 միլիարդ 689.8 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 482.81:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am