ՔՊ-ն Գյումրիում և Վանաձորում կմասնակցի ՏԻՄ ընտրությունների սեփական ցուցակներով
09:31, 23 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում որոշում է ընդունվել մասնակցել Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրություններին՝ սեփական ցուցակներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից, օգոստոսի 24-ին Վանաձորում, իսկ օգոստոսի 26-ին Գյումրիում կներկայացվեն ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում