Հայաստանի ներկայացուցիչները՝ «Աբու Դաբի» միջազգային մրցաշարում
11:22, 23 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Աբու Դաբի» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 32 երկրի 137 շախմատիստ: Մասնակիցների թվում են 40 գրոսմայստեր և 37 միջազգային վարպետ: Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի 3 ներկայացուցիչ ՝ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Տեղի են ունեցել մրցաշարի առաջին տուրի հանդիպումները, Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել, իսկ Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում