Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հաագայի միջազգային դատարանն առաջին անգամ մշակույթի հուշարձանների ոչնչացման գործ է քննում

Հաագայի միջազգային դատարանն առաջին անգամ մշակույթի հուշարձանների ոչնչացման գործ է քննում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) օգոստոսի 22-ին սկսել Է ծայրահեղական Ահմադ ալ Ֆաքի ալ Մահդիի գործի քննությունը, որը մեղադրվում Է 2012 թվականին Մալիում մշակույթի հուշարձանների ոչնչացման մեջ, ինչը պատերազմական հանցագործություն Է համարվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեռ նոր սկսված դատական լսումներն արդեն պատմական են դարձել: Նախ, մինչ այժմ ՄՔԴ-ն երբեք այդօրինակ գործեր չԷր քննել եւ, երկրորդ՝ առաջին իսկ նիստի ընթացքում մեղադրյալն ընդունել Է իր մեղքը, մինչդեռ նման բան չի եղել Հաագայի տրիբունալի գոյության 14 տարվա ընթացքում:

Ինչպես նշել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, խոստովանելով կատարածը, ալ Մահդին հայտարարել Է, որ «խորապես ափսոսում Է եւ տառապում» իր գործողությունների պատճառով: Նա նաեւ հորդորել Է ամբողջ աշխարհի մուսուլմաններին՝ չկրկնել իր սխալները, քանի որ «դրանք ոչ մի բարիք չեն բերի մարդկությանը»:

Ալ Մահդին «Անսար ադ Դին» ահաբեկչական խմբավորման անդամ Էր, որը «Իսլամական Մաղրիբի երկրներում Ալ Քաիդա»-ի ճյուղավորումն Է: Մեղադրող կողմի վարկածով նա գլխավորում Էր զինյալների այն խումբը, որը 2012 թվականի ամռանն ինը դամբարան քանդեց Մալիի Տիմբուկտու քաղաքում, ինչպես նաեւ տեղի մզկիթի դարպասները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը օգոստոսի 22-ին ողջունել Է Հաագայում դատավարության սկսվելը: Այդ մասին Նյու Յորքում լրագրողներին հայտնել Է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Միջազգային քրեական դատարանն առաջին անգամ քննում Է մի գործ, որն ամբողջովին նվիրված Է մշակույթի օբյեկտների վրա կանխամտածված հարձակումներին, ինչը պատերազմական հանցագործություն Է»,-հիշեցրել Է նա: Դյուժարիկի խոսքով՝ այդ աղմկալի դատավարությունը հասարակության ուշադրությունը կդարձնի ավելի ու ավելի տագնապալի այն երեւույթի վրա, երբ «միտումնավոր մշակութային ժառանգություն Է ոչնչացվում զինված հակամարտությունների պայմաններում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am