Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

2024-ի Օլիմպիական խաղերի անցկացման համար պայքարում ֆավորիտ Է դարձել Փարիզը

2024-ի Օլիմպիական խաղերի անցկացման համար պայքարում ֆավորիտ Է դարձել Փարիզը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականին Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքին հավակնող քաղաքների թվում գլխավոր ֆավորիտ Է դարձել Փարիզը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռ-սպորտ գործակալությունը՝ վկայակոչելով Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մի քանի աղբյուրներ:

Բացի Փարիզից, 2024-ի Խաղերի անցկացման հավակնորդներ են Հռոմը, Բուդապեշտը եւ Լոս Անջելեսը: 

«Ստեղծված հանգամաքներում Փարիզը դարձել Է միանշանակ առաջատար, եւ նա հաղթանակ տանելու լավագուն շանսերն ունի: Այդ բոլորից բացի, քաղաքում կա լիովին պատրաստի ենթակառուցվածք, չկան տրանսպորտի եւ հյուրանոցների հետ կապված խնդիրներ: Ոչ պակաս կարեւոր գործոն Է նաեւ այն, որ վերջին անգամ Փարիզը (2024-ի Խաղերի մեկնարկի պահին) Օլիմպիադայի կազմակերպիչ Է եղել 100 տարի առաջ»,- հավելել Է գործակալության զրուցակիցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am