Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուս ուղղաթիռավարները Հայաստանի լեռներում սովորում են խոցել պայմանական հակառակորդին

Ռուս ուղղաթիռավարները Հայաստանի լեռներում սովորում են խոցել պայմանական հակառակորդին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայի ուղղաթիռային Էսկադրիլիայի օդաչուները «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ձեռնամուխ են եղել կրակային պատրաստության խնդիրների կատարմանը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, թռիչքային մարտավարական վարժանքների ընթացքում Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային եւ գիշերային ժամերին կկատարեն ուսումնական հրաձգություններ եւ պայմանական ռմբանետում պայմանական հակառակորդի ցամաքային օբյեկտների ուղղությամբ: 

Ուսումնական պարապմունքների ընթացքում բանակային օդուժի օդաչուները կյուրացնեն մարտավարական մանյովրներ՝ լեռնային-ժայռոտ տեղանքում պարզ եւ բարդ ուղղաթիռավարման տարրերի կատարմամբ:

«Մի-24Պ հարվածային ուղղաթիռների եւ Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուների եւ մեխանիկների թռիչքները տեղի են ունենում բացառապես բարձր որակավորում ունեցող փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ»,- նշվում Է մամուլի ծռայության հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am