Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աշխարհի առաջատար բանկերը նոր թվային արժույթ կստեղծեն. FT

Աշխարհի առաջատար բանկերը նոր թվային արժույթ կստեղծեն. FT

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջատար բանկերը՝ UBS-ն, Deutsche Bank-ը, Santander-ը, BNY Mellon-ը, հայտարարել են նոր թվային արժույթ ստեղծելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Ներկայում բանկերի եւ մյուս ֆինանսական ինստիտուտների միջեւ առեւտուրը խնդրահարույց Է, պահանջում Է ժամանակ եւ ծախսեր, ինչի պատճառով մենք բոլորս խոշոր բեք-օֆիսներ ունենք»,- հայտարարել Է Santander բանկի հետազոտությունների եւ մշակումների բաժնի ղեկավար Ջուլիո Ֆաուրան:

Ինչպես նշել Է Financial Times-ը, ֆինանսական գործընկերներն ակնկալում են, որ դա կլինի գործարքների կարգավորման նոր ճյուղային ստանդարտ blockchain տեխնոլոգիայի (Համացանցում գործարքավարությունների մասին տվյալների ապակենտրոնացված պահոց) միջոցով»,- գրել Է հրատարակությունը:

Շվեյցարիայի UBS բանկը ծրագրում Է նոր արժույթն սկսել  օգտագործել 2018 թվականի սկզբին:

Blockchain-ի հիման վրա են աշխատում գաղտնարժույթները, այդ թվում՝ բիտկոինները: Blockchain-ի գլխավոր հատկությունը դրա անփոփոխելիությունն Է: Եթե մի անգամ այնտեղ տեղեկություններ են հայտնվել գործարքի մասին, ապա դրանք այնտեղ կմնան ընդմիշտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am