Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Դոլարը փոքր աճ է գրանցել, եվրոն` արժեզրկվել

Դոլարը փոքր աճ է գրանցել, եվրոն` արժեզրկվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 24-ին կազմել է 474.34 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.06 դրամ՝ նվազելով 2.12 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 627.17 դրամ է` նախորդ օրվա համեմատ աճել է 2.11 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 24-ին կազմել է 7.32 դրամ` նախորդ օրվա միջին փոխարժեքը մնացել է անփոփոխ:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 289.45 դրամ, ոսկի՝ 20,466.01 դրամ, պլատին` 16,897.42 դրամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am