Անդրե Աղասին պրոֆեսիոնալ թենիսից հեռանալուց հետո կյանքի նպատակ է համարում թենիսի դպրոցի հիմնումը
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին պրոֆեսիոնալ մարզական կարիերան ավարտելուց հետո իրեն նվիրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում թենիսի դպրոցի հիմնելուն և իր կնոջ՝ մեկ այլ լեգենդար թենիսիստուհու ՝ Շտեֆի Գրաֆի հետ բարեգործությամբ զբաղվելուն: Գրաֆը ղեկավարում է բարեգործական հիմնադրամ:
«Երբ վերջին անգամ Խորվաթիայում իմ լավ ընկերոջ՝ Գորան Իվիանիշեվիչի հետ հանդես էի գալիս բարեգործական մրցաշարում, հասկացա, որ իմ մարմինը և տարիքս համապատասխանում են և պետք էր իրոք հեռանալ ու մտածել այլ բանի մասին, որով կարելի է լցնել կյանքը: Պրոֆեսիոնալ մարզիկի կյանքում գալիս է մի շրջան, երբ դու պետք է որոշում կայացնես թոշակի գնալու: Կյանքիս նպատակը դպրոցի հիմնումն է և դրա զարգացումը: Սա իմ պատրաստություն է մահվանը: Երբեք չես կարող ասել, երբ մահը կգա: Ամեն ինչ կլինի իր ժամանակին »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Անդրե Աղասին հայտնել է «CNN »-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում