Բակո Սահակյանը կարևորում է երկրապահների ուխտագնացությունները Շուշի
18:42, 24 Օգոստոս 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանարպետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման նախաձեռնությունները՝ դրանք համարելով պահանջված մատաղ սերնդի հայեցի դաստիարակության եւ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում