Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վրաստանում դեպի Հայաստան ձգվող գազամուղի պայթեցման փորձ կատարողներից վահաբիզմի հետևորդներ կան. փաստաբան

Վրաստանում դեպի Հայաստան ձգվող գազամուղի պայթեցման փորձ կատարողներից 
վահաբիզմի հետևորդներ կան. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում գազատար խողովակի պայթեցման փորձի համար ահաբեկչության մեղադրանքով յոթ ձերբակալվածներից երեքը վահաբիզմի հետևորդներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆակս- ռելիգիոն»-ը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Մայա Չրելաշվիլին:

«Իմ պաշտպանյալ Բեկա Բեկաուրին և ևս երկու ձերբակալվածներ վահաբիզմի հետևորդներ են: Նրանք դա հայտարարել են հետաքննության ժամանակ: Ինչ վերաբերվում է Ուկրաինայի հետ կապերին, բոլոր ձերբակալվածները ժխտում են այդ փաստը»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով` հերթական վիրահատությունից հետո, Բեկաուրին գտնվում է բավարար վիճակում, իսկ քննիչները նրան հարցաքննել են հիվանդանոցում:

Բեկաուրին գազատարի պայթյունի հետևանքով խոստովանություն արած յոթ ձերբակալվածներից մեկն էր:

Օգոստոսի 22-ի երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանը նշված յոթ անձանց նկատմամբ նախնական կալանքի մասին որոշում էր կայացրել:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն օգոստոսի 22-ին խափանել են Սագուրամո գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան ձգվող գազամուղի պայթեցման փորձը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am