Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Մատեո Ռենցիին
20:09, 24 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Մատեո Ռենցիին՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, վարչապետ Աբրահամյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում