Սիրիական սահմանային քաղաքում թուրքական ռմբակոծությունից 50 խաղաղ բնակիչ է զոհվել
20:32, 24 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 50 խաղաղ բնակիչ է մահացել թուրքական զինված ուժերի ռմբակոծությունների հետևանքով սիրիական սահմանային Ջարաբլուս քաղաքում: Թուրքիան այս գործողությունները նախաձեռնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումներից ազատվելու պատրվակով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ТАСС-ը, այս մասին հայտնել է Սիրիայի հյուսիսի քրդական համայնքի ներկայացուցիչներից մեկը: Համաձայն հաղորդված տեղեկատվության` սպանվածների մեջ կան կանայք և երեխաներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում