Մոսկվայում Սիթիբանկի բաժանմունքը գրաված Պետրոսյանն ընդունել Է իր մեղքը
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկատեր Արամ Պետրոսյանը, որը պատանդներ Էր վերցրել Մոսկվայի Բոլշայա Նիկիտսկայա փողոցում Սիթիբանկի բաժանմունքում, հարցաքննության ընթացքում լիովին ընդունել Է իր մեղքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ Հետաքննչական կոմիտեի մայրաքաղաքի գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան:
Նրա խոսքով՝ ձեռնարկատեր Արամ Պետրոսյանն իրեն մերկացնող ցուցմունքներ Է տվել: Իվանովան հավելել Է, որ զգալի ծավալով հետաքննչական գործողությունների կապակցությամբ պլանավորվում Է, որ Պետրոսյանի ձերբակալման խնդրով դատարանին միջնորդություն կներկայացվի օգոստոսի 26-ին:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Պետրոսյանը բաց Է թողել բոլոր չորս պատանդներին եւ հանձնվել իշխանություններին: Պատանդառուն պահանջել Է «ֆիզիկական եւ իրավական անձանց սնանկացումը պետական մակարդակով ճանաչել հիվանդություն», ինչպես նաեւ ստեղծել նոր ինստիտուտ այդ խնդիրների լուծման համար:
55-ամյա Պետրոսյանը հարձակումից առաջ տեսագրել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տեսաուղերձ եւ տեսահոլովակը զետեղել YouTube-ում:
Պետրոսյանը նախազգուշացրել Է, որ 2016 թվականի օգոստոսի 24-ին ինքը «կդիմի ՌԴ-ի Քրեական օրենսգրքի խիստ խախտման»: Նրա խոսքով՝ իր արարքի մասին կխոսեն ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտասահմանում:
Նա իր քայլը բացատրում Է ֆիզիկական եւ իրավական անձանց սնանկացման հիմնախնդրով, որը նա համեմատում Է «ժանտախտի» հետ: Նա գանգատվում Է բանկերի եւ կոլեկտորների գործողություններից:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմինների, հայտնել են, որ Պետրոսյանը պարտքերի տակ Է հայտնվել անհաջող գործարարության պատճառով: Մի քանի տարի նա առաջարկում Էր գործարարության օժանդակման զանազան նախաձեռնություններ: Իրավապահ մարմիններում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հաղորդել Է, որ գործարարն իր առաջարկությունների պատասխան չի ստացել եւ որոշել Է այս կերպ ուշադրություն հրավիրել իր վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում