Լիոնել Մեսսիի գոլը ճանաչվել է լավագույնը
16:03, 25 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված լավագույն գոլի հարցումն ավարտվել է: ՈւԵՖԱ-ի հովանո ներքո անցկացված մրցաշարերի ամենագեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին: Մեսսին այդ գնդակը հեղինակել է չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Ռոմա»-ի հետ խաղում: Արգենտինացի ֆուտբոլիստը ստացել է քվեարկողների ձայների 34 տոկոսը:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ներկայացնում է Լիոնել Մեսսիի հեղինակած գոլի տեսահոլովակը.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում