Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել է գրեթե 300 պատմական շենքեր

Իտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել է գրեթե 300 պատմական շենքեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել Է պատմական նշանակություն ունեցող 293 շենքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

Ըստ France-Presse գործակալության հաղորդման՝ խոսքն առավելապես վերաբերում Է XIII – XIV դարերի տաճարների, պալատների եւ հուշարձանների: Տարերքը գործնականում լիովին ոչնչացրել Է Ամատրիչեի պատմական կենտրոնը, որն ժամանակին ճանաչվել Է «հարյուր եկեղեցիների քաղաք»:

Քաղաքի գխավոր տեսարժան կառույցը՝ սուրբ Ֆրանցիսկոսի բազիլիկը, քանդվել Է մասնակիորեն: Սուրբ Օգոստինոսի եկեղեցին, որը կառուցվել Է 1428 թվականին եւ գտնվում Է Ամատրիչեի մերձակայքում, ամբողջովին քանդված Է:

Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am