Քլինթոնի եւ Թրամփի ներկայացուցիչներն սկսել են ընդունել գործերն ԱՄՆ-ի վարչակազմից
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի ներկայացուցիչները մասնակցել են Սպիտակ տան առաջին ճեպազրույցին, որը նվիրված Էր Միացյալ Նահանգների՝ Բարաք Օբամայի գլխավորած ներկայիս վարչակազմից գործերի ընդունմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Օգոստոսի 25-ին կայացած առաջին հանդիպմանը մասնակցել են Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին՝ Թրամփի կողմից, եւ ներքին գործերի նախկին նախարար Քեն Սալազարը՝ Քլինթոնի կողմից»,- նշված Է հաղորդագրության մեջ:
Սալազարը եւ Քրիստին Սպիտակ տան աշխատակազմի պետ Դենիս Մաքդոնոուի հետ քննարկել են ընտրված նախագահին իշխանության սահուն անցման, ամեն տեսակ արտակարգ պատահարներին պատրաստ լինելու, ինչպես նաեւ կառավարությունում կադրերի փոխարինման հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում