ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական անօդաչու սարքի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
17:41, 27 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարքի խոցման մասին տարծված տեղեկությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որ Ադրբեջանի ՊՆ տարածած լուրն այն մասին, թե իբր հայկական անօդաչու սարք է խոցվել Նախիջևանում, չի համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություններ էր տարածել այն մասին, թե իբր ադրբեջանական հակաօդային պաշտպանության ուժերը Նախիջևանում խոցել են հայկական անօդաչու սարք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում