Twitter-ը մտադիր Է վճարել օգտատերերին տեսանյութերի համար
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ը մտադիր Է վճարել օգտատերերին տեսանյութերի համար: Կոնտենտի ստեղծողները կկարողանան ստանալ տեսահոլովակներում զետեղված գովազդից եկամուտների 70 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դա ավելի գրավիչ առաջարկություն Է, քան YouTube-ի բիզնես-սխեման: YouTube տեսահոստինգը հեղինակներին տալիս Է տեսահոլովակներում գովազդից եկամուտների 55 տոկոսը, 45 տոկոսն ստանում Է ընկերությունը: Ի տարբերություն YouTube-ի, ընկերությունը նաեւ չի պնդում բացառիկության համար. նույն տեսահոլովակը հեղինակը կարող Է զետեղել այլուր, հայտնել Է Recode.com-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Բայց կհաջողվի արդյոք այս կերպ տեսաբլոգերներին հրապուրելով բերել Twitter, առայժմ պարզ չԷ, նշում Է հրատարակությունը:
Առաջարկությունն այս պահին տարածվում Է սոսկ ամերիկացի օգտատերերի վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում