Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աշխարհի ամենաբարձր ապակե կամուրջը փակել են վերակառուցման համար

Աշխարհի ամենաբարձր ապակե կամուրջը փակել են վերակառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում անսպասելիորեն վերակառուցման համար փակել են աշխարհի ամենաերկար եւ ամենաբարձր ապակե կամուրջը՝ Չժանցզյացզե լեռնային բնակավայրում (Հունանի կենտրոնական նահանգ) շահագործման  հանձնելուց հետո ընդամենը երկու շաբաթ անց: Այս որոշումը վարչակազմը բացատրել Է զբոսաշրջիկների վիթխարի հոսքի պատճառով ատրակցիոնի աշխատանքը կատարելագործելու անհրաժեշտությամբ, որը գերազանցում Է սահմանված սահմանաքանակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

Հետիոտների համար նախատեսված արտասովոր կամուրջը, որի հատակը պատրաստված Է գերամուր ապակուց, կախված Է երկու լեռների միջեւ՝ շուրջ 300 մետր բարձրության վրա: Կառուցվածքի երկարությունը կազմում Է 430 մետր, լայնությունը՝ վեց մետր: Այն նախագծել Է իսրայելացի ճարտարապետ Հայիմ Դոթանը:

Կամրջի հարթակը բաղկացած Է գրեթե 5 սանտիմետր հաստությամբ 99 ապակե թիթեղներից: Պնդում են, որ այն միաժամանակ կարող Է դիմանալ մինչեւ 600 մարդու:

Թե երբ կառույցը կրկին մատչելի կլինի զբոսաշրջիկների համար, չի ասվում: Դա կասկածանքներ Է հարուցել կառուցվածքի անվտանգության վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am