Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Uber ընկերությունն ԱՄՆ-ում անվարորդ տաքսիներ Է գործարկել

Uber ընկերությունն ԱՄՆ-ում անվարորդ տաքսիներ Է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ-ի Փիտսբուրգ քաղաքի (Փենսիլվանիայի նահանգ) փողոցներ են  դուրս եկել երկրում առաջին՝ ինքնաղեկասարքով կառավարվող  տաքսիները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Նախագիծը գործարկել Է Uber ընկերությունը, որն առաջարկում Է Համացանցով տաքսիի պատվիրման ծառայություններ: Սեպտեմբերի 14-ին առաջին ուղեւորներն են դարձել լրարգրողները, որոնց համար կազմակերպվել են ցուցադրական ուղեւորություններ:   

Առաջին փուլում Փիտսբուրգի բնակիչներին կսպասարկեն սոսկ չորս ինքնակառավարվող տաքսոմոտորներ: Ըստ որում սալոնում կգտնվի երկու մարդ՝ վարորդը եւ ինժեները, որոնք կստանձնեն կառավարումն այն դեպքում, եթե Էլեկտրոնիկան գլուխ չհանի ճանապարհին ծագած բարդ իրավիճակից:

Ուղեւորափոխադրումների համար Uber-ը մտադիր Է օգտագործել Ford Fusion մոդելի ինքնակառավարվող ավտոմոբիլները՝ հիբրիդային շարժիչով: Դրանց վրա տեղակայված են հատուկ ռադարներ, լազերային տվիչներ եւ խցիկներ՝ բարձր լուծաչափի օպտիկայով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am