Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մադրիդյան սկզբունքներն իրենց նախկին տեսքով այլեւս արդիական չեն. քաղաքագետ

Մադրիդյան սկզբունքներն իրենց նախկին տեսքով այլեւս արդիական չեն. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանի կարծիքով` ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացը որոշակիորեն հայտնվել է փակուղում:

«Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում բավականին լարված հարաբերություններ են ստեղծվել, քանի որ այն պայմանավորվածությունները, որոնք փաստացիորեն ձեռք էին բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում,  Ադրբեջանի կողմից արդեն իսկ մերժվել են: Սա պատճառ է հանդիսացել նրան, որ հայկական կողմը նույնպես  խստացնի իր դիրքորոշումը, եւ այսօր մենք նույնպես տեսնում ենք, որ փոխարտգործնախարարի մակարդակով է հայտարարվում, որ հայկական կողմը նախկին զիջումները վերանայելու քաղաքականություն  է իրականացնում: Այսինքն` մադրիդյան սկզբունքներն իրենց նախկին տեսքով այլեւս արդիական չեն»,- «Արմենպրես»-ի մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` հետագա իրավիճակը կախված է լինելու արտաքին եւ ներքին մի քանի գործոններից:

«Ամեն ինչ կերեւա, նախեւառաջ, Ադրբեջանի քայլերից: Կարծում եմ` այն առաջիկայում կփորձի չեզոքացնել ապրիլյան պատերազմի ձախողված հետեւանքները: Հայկական կողմը նույնպես ամրապնդում է դիրքերը սահմանի ողջ երկայնքով, ինչով,  ըստ էության, պատրաստվում է այդ հնարավոր ագրեսիայի դիմակայմանը: Դա լուրջ մտահոգությունների առիթ է տալիս թե՛ միջնորդներին, թե՛ տարածաշրջանային անվտանգությամբ հետաքրքրվող կողմերին, սակայն գործնական լուծում, որպես այդպիսին, նրանք չունեն: Դրա պատճառները, թերեւս, պարզ են, քանի որ անցած 22 տարիների ընթացքում ներկայացվել են գրեթե բոլոր հնարավոր տաբերակները»,- նշեց նա:  

Անդրադառնալով Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին` քաղաքագետը նշեց, որ, անկասկած, ամեն ինչ կանխորոշված է:

«Սահմանադրությունը միանշանակ ընդունվելու է այն էլ  քվեների բարձր տոկոսներով, ինչպես սովորաբար լինում է Ադրբեջանում: Այս առումով որեւէ անակնկալի սպասելու կարիք չկա»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am